«Լիվերպուլը» 7 գոլ խփեց «Սպարտակին», «Սևիլյան»` 1/8 եզրափակչում (տեսանյութ)

«Լիվերպուլը» 7 գոլ խփեց «Սպարտակին», «Սևիլյան»` 1/8 եզրափակչում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի E խմբի վերջին տուրում «Լիվերպուլն» «Էնֆիլդում» ընդունել է «Սպարտակին» ու ջախջախիչ հաղթանակ տոնել․ գրանցվել է 7:0 հաշիվը:

Մերսիսայդցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ֆիլիպե Կոուտինյոն (4, 15 և 50-րդ րոպեներ), դուբլ է ձևակերպել Սադյո Մանեն (47, 76), ինչպես նաև մեկական անգամ աչքի են ընկել Ռոբերտո Ֆիրմինոն (19) և Մոհամեդ Սալահը (86):

Տեսանյութ

Նման արդյունքը «Սևիլյային» թույլ էր տալիս Սլովանիայում նույնիսկ պարտվել «Մարիբորին»: 10-րդ րոպեին տանտերերին առաջ է մղել Մարկոս Տավարասը: Միայն 75-րդ րոպեին են անդալուսցիները պատասխան գնդակը խփել. աչք է ընկել Գանսոն: Գրանցվել է 1:1 հաշիվը:

Տեսանյութ

Այսպիսով, «Լիվերպուլը» 12 միավորով գրավեց առաջին տեղը, իսկ «Սևիլյան» 9 միավորով` երկրորդ: 6 միավոր վաստակած «Սպարտակը» ելույթները կշարունակի Եվրոպա լիգայում, «Մարիբորը» (3) գրավեց չորրորդ տեղը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում