Ռոնալդուն առաջինն է ՉԼ-ի խմբային փուլի բոլոր խաղերում գոլ խփել

Ռոնալդուն առաջինն է ՉԼ-ի խմբային փուլի բոլոր խաղերում գոլ խփել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել Դորտմունդի «Բորուսսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում (3:2):

«Opta»-ն հայտնում է, որ պորտուգալացին դարձել է Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի առաջին ֆուտբոլիստը, ով աչքի է ընկել խմբային փուլի բոլոր 6 հանդիպումներում: 32-ամյա ֆուտբոլիստի հաշվին գրանցված է 9 գնդակ: Նա 4 անգամ գրավել է ԱՊՕԵԼ-ի դարպասը, 3 անգամ` «Բորուսսիայի» և 2 անգամ` «Տոտենհեմի»:

Հիշեցնենք, որ Ռոնալդուից մեկ օր շուտ այդ ռեկորդը կարող էր սահմանել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, սակայն «Բավարիայի» դեմ վերջին խաղում (1:3) նա գոլ չի խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում