Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակչում «Չելսին» ընդամենը 3 հնարավոր մրցակից ունի

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակչում «Չելսին» ընդամենը 3 հնարավոր մրցակից ունի

Հայտնի են դարձել Չեմպիոների լիգայի փլեյ-օֆֆի բոլոր 16 մասնակիցները: Պատմության մեջ առաջին անգամ 1/8 եզրափակչում հանդես են գալու մի երկրի 5 թիմեր, որոնք ներկայացնում են Անգլիան:

Այդ ակումբներից չորսն իրենց խմբերում գրավել են առաջին տեղը և միայն «Չելսին» է հաջորդ փուլ անցել երկրորդ հորիզոնականից: Դա նշանակում է, որ վիճակահանության ժամանակ նրա հնարավոր մրցակիցների թիվը զգալիորեն կրճատվել է:

Երբ անգլիական թիմերին գումարում ենք նաև լոնդոնցիների հետ նույն խմբում գտնված «Ռոմային», «կապույտների» համար մնում է ընդամենը 3 հնարավոր մրցակից: Դրանք են «Բարսելոնան», «Պարի Սեն Ժերմենը» և «Բեշիկթաշը»:

Կատալոնացիների (Հ5, Ո5, Պ5) ու փարիզցիների (Հ2, Ո3, Պ3) հետ «Չելսիի» դիմակայություններն արդեն դասական են դարձել, իսկ թուրքական այդ թիմին նրանք եվրագավաթներում երբեք չեն հանդիպել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում