Չեմպիոնների լիգայի պատմության ամենաարդյուանվետ խմբային փուլը

Չեմպիոնների լիգայի պատմության ամենաարդյուանվետ խմբային փուլը

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլը դարձել է պատմության մեջ ամենաարդյունավետը: Այդ մասին գրում է «Opta»-ն: Անցկացված 96 մրցավեճում գրանցվել է 306 գոլ, միջինը մեկ խաղում` 3,18:

Ամենաարդյունավետը եղել են «Պարի Սեն Ժերմենը» (25 գոլ) և «Լիվերպուլը» (23): Խմբային փուլում ամենաշատ գոլերը գրանցվել են հետևյալ հանդիպումնեում` ՊՍԺ – «Սելթիկ» (7:1), «Մարիբոր» – «Լիվերպուլ» (0:7), «Պորտու» – «Մոնակո» (5:2) և «Լիվերպուլ» – «Սպարտակ» (7:0):

Ֆուտբոլիստներից արդյունավետությամբ առանձնացել են՝

1. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») – 9 գոլ

2-6. Նեյմար (ՊՍԺ) – 6

2-6. Էդինսոն Կավանի (ՊՍԺ) – 6

2-6. Հարի Քեյն («Տոտենհեմ») – 6

2-6. Ռոբերտո Ֆիրմինո («Լիվերպուլ») – 6

2-6. Վիսամ Բեն Յեդեր («Սևիլյա») – 6

6-9. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 5

6-9. Ֆիլիպե Կոուտինյո («Լիվերպուլ») – 5

6-9. Վենսան Աբուբակար («Պորտու») – 5

Հետևեք մեզ նաև Telegram-ում