4 ֆուտբոլիստներ հեռացել են «Արարատից»

4 ֆուտբոլիստներ հեռացել են «Արարատից»

Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո «Արարատի» ֆուտբոլիստներ Ռևիկ Եղիազարյանը և Էրիկ Նազարյանը հեռացել են թիմից։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Բացի այդ, «Արարատը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը բրազիլացի ֆոտբոլիստներ Սիլաս Սատուրնինո Դե Սոուզայի և Լուկաս Ամարանտե Ստրաուբի հետ։

Հայկական ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա կարիերայում:

Հիշեցնենք, որ «արծիվները» ձմեռային ընդմիջման են գնացել Բարձրագույն խմբի հետնապահի կարգավիճակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում