Կոուտինյոյի առաջին հեթ-տրիկը «Լիվերպուլում»
07/12/2017 13:33
Նմանատիպ
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն երեք գոլ է խփել «Սպարտակի» դեմ Չեմպիոնների լիգայն խմբային փուլի տնային խաղում (7:0):
25-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ է հեթ-տրիկի հեղինակ դարձել մերսիսայդցիների կազմում: Բրազիլացին աչքի է ընկել 11-մետրանոցից, մոտ տարածությունից կատարած հարվածով և անդրադարձի օգնությամբ:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը «Լիվերպուլում» է հանդես գալիս 2013 թվականից: Այս ընթացքում նա 147 խաղի է մասնակցել, որոնցում 41 գոլ է հեղինակել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում