Գվարդիոլա. «Մանչեսթեր Սիթիին» հարկավոր էր երկնքից իջնել

Գվարդիոլա. «Մանչեսթեր Սիթիին» հարկավոր էր երկնքից իջնել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Դոնեցկի «Շախտյորի» դեմ արտագնա խաղը (1:2): Այդ պարտությունը «քաղաքայինների» համար դարձել է առաջինն ընթացիկ մրցաշրջանում:

«Մինչև վերջ ցանկանում էինք հաղթել: Գոհ եմ մեր պատանի ֆուտբոլիստներից, ովքեր հնարավորություն ստացան և ձգտում էին օգտագործել այն: Լավ խաղ ցուցադրեցինք: Կյանքը շարունակվում է: Միգուցե, ավելի լավ էր, որ պարտվեցինք: Մենք ճնշում էինք զգում մամուլի կողմից: Հարկավոր էր երկնքից իջնել: Պարտությունները մեր մասնագիտության մի մասն են:

Այո, թույլ տվեցինք սխալներ, բայց առանց դրանց չի լինում: Որոշ ֆուտբոլիստների հանգիստ էր հարկավոր: Պետք է վերականգնվել և պատրաստվել հաջորդ հանդիպմանը»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում