Կրիշտիանու Ռոնալդուն 5-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակին (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդուն 5-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակին (տեսանյութ)

«Ֆրանս Ֆուտբոլ» պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակ» մրցանակի քվեարկության արդյունքները: 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Պորտուգալիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Մրցանակը հանձնվել է Էյֆելյան աշտարակի վրա:

32-ամյա խաղացողը 5-րդ անգամ է ստանում այդ մրցանակը, ինչի շնորհիվ կրկնել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի ռեկորդը: 

Արգենտինացին գրավել է երկրորդ տեղը, իսկ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը եզրափակել է լավագույն եռյակը: 

Տեսանյութ

Cristiano Ronaldo Ballon d’Or @francefootball 2017 ! #BallondOr pic.twitter.com/XbPS7anVRL

— France Football (@francefootball) December 7, 2017

“>

Լավագույնների ամբողջական ցանկը.

1. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») – 946 միավոր

2. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 670

3. Նեյմար («Բարսելոնա»/ՊՍԺ) – 361

4. Ջանլուիջի Բուֆֆոն («Յուվենտուս») – 224

5. Լուկա Մոդրիչ («Ռեալ») – 84

6. Սերխիո Ռամոս («Ռեալ») – 71

7. Կիլիան Մբապե («Մոնակո»/ՊՍԺ)

8. Նգոլո Կանտե («Չելսի») – 47

9. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»)

10. Հարի Քեյն («Տոտենհեմ») – 36

11. Էդինսոն Կավանի (ՊՍԺ) – 32

12. Իսկո («Ռեալ») – 28

13. Լուիս Սուարես («Բարսելոնա») – 27

14. Կևին Դե Բրյունե («Մանչեսթեր Սիթի») – 25

15. Պաուլո Դիբալա («Յուվենտուս») – 23

16. Մարսելո («Ռեալ») – 21

17. Թոնի Կրոս («Ռեալ») – 20

18. Անտուան Գրիզման («Ատլետիկո») – 17 

19. Էդեն Ազար («Չելսի») – 16

20. Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ») – 15

21-22. Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս/Միլան») – 14

21-22. Պյեր Էմրիկ Օբամեյանգ («Բորուսսիա» Դ.) – 14

23. Սադյո Մանե («Լիվերպուլ») – 10

24. Ռադամել Ֆալկաո («Մոնակո») – 9

25. Կարիմ Բենզեմա («Ռեալ») – 7

26. Յան Օբլակ («Ատլետիկո») – 4

27. Մաթս Հումելս («Բավարիա») – 3

28. Էդին Ջեկո («Ռոմա») – 2

29-30. Ֆիլիպե Կոուտինյո («Լիվերպուլ») – 0

29-30. Դրիս Մերտենս («Նապոլի») – 0

Հետևեք մեզ նաև Telegram-ում