«The Sun». Գորեցկան տեղափոխվելու է «Արսենալ»

«The Sun». Գորեցկան տեղափոխվելու է «Արսենալ»

«Արսենալը» պայմանավորվել է Գերմանիայի հավաքականի ու «Շալկեի» կիսապաշտպան Լեոն Գորեցկայի տեղափոխության շուրջ: «The Sun»-ը հայտնում է, որ 2018 թվականի ամռանը 22-ամյա ֆուտբոլիստն ազատ խաղացողի կարգավիճակով միանալու է «զինագործներին»:

Հունվարին գերմանացին իրավունք է ստանալու բանակցել ու նախնական պայմանագիր կնքել ցանկացած ակումբի հետ: Սպասվում է, որ հենց այդ ժամանակ Գորեցկան ու նրա գործակալը համաձայնագիր կստորագրեն լոնդոնցիների հետ:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, ըստ որի կիսապաշտպանը որոշել է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:

«Շալկեն» չի ցանկանում բաց թողնել իր առաջատարին ու ակումբի պատմության խոշորագույն` տարեկան 12 միլիոն եվրոյի աշխատավարձ է առաջարկում նրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում