Եվրոպա լիգա. «Միլանը» պարտությամբ ավարտեց խմբային փուլը (տեսանյութ)

Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Միլանը» հյուրընկալվել է «Ռիյեկային» ու պարտություն կրել: Խորվաթները հաղթել են 2:0 հաշվով:
7-րդ րոպեին տուգանային հիասքանչ հարվածով հաշիվը բացել է Յակով Պուլիշիչը: 47-րդ րոպիեն բալկանների առավելությունն ամրապնդել է Մարիո Գավրանովիչը, ով մեկ հպումով գրավել է Մարկո Ստորարիի պաշտպանած դարպասը:
«Ռոսոներին» նախապես ապահովել էր առաջին տեղը: Անվանի մրցակցի նկատմամբ հաղթանակը «Ռիյեկային» փլեյ-օֆֆի ուղեգիր չի տվել: Հաջորդ փուլ է անցել ԱԵԿ-ը, որը հյուրընկալվելիս 0:0 հաշվով է ավարտել «Աուստրիայի» հետ հանդիպումը:
D խմբի մրցաշարային աղյուսակը.
1. «Միլան» -11 միավոր
2. ԱԵԿ – 8
3. «Ռիյեկա» - 7
4. «Աուստրիա» - 5