Հայտնի են Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները
Նմանատիպ
Եվրոպա լիգայում կայացել է խմբային փուլի վերջին` 6-րդ տուրի հանդիպումները, որից հետո հայտնի են դարձել փլեյ-օֆֆի բոլոր 32 մասնակիցները:
12 խմբերում լավագույն երկու տեղերը գրաված թիմերին միացել են Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ հորիզոնականը զբաղեցրած ակումբները:
Եվրոպա լիգայում առաջին տեղ գրաված թիմերը – «Վիլյառեալ», «Դինամո Կ.», «Բրագա», «Միլան», «Ատալանտա», «Լոկոմոտիվ Մ.», «Վիկտորիա Պ.», «Արսենալ», «Ռեդ Բուլ Զալցբուրգ», «Ատլետիկ Բ.», «Լացիո», «Զենիթ»
Եվրոպա լիգայում երկրորդ տեղ գրաված թիմերը – «Աստանա», «Պարտիզան», «Լյուդոգորեց», ԱԵԿ, «Լիոն», «Կոպենհագեն», «Ստյաուա», «Ցրվենա Զվեզդա», «Օլիմպիկ Մարսել», «Էստերսունդ», «Նիցա», «Ռեալ Սոսյեդադ»
Չեմպիոնների լիգայից միացած թիմերը – ԲԿՄԱ Մ., «Սելթիկ», «Ատլետիկո Մ.», «Սպորտինգ», «Սպարտակ Մ.», «Նապոլի», «ՌԲ Լեյպցիգ», «Բորուսսիա Դ.»
1/16 եզրափակչի վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 11-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում