Կրիշտիանու Ռոնալդու. Մտածում էի` «Ոսկե գնդակներով» երբեք չեմ հավասարվի Մեսսիին
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալու, ինչպես նաև Լիոնել Մեսսիի հետ մրցակցության մասին:
Տպավորությունները
«Սա հիանալի պահ է իմ կարիերայում: Տիտղոսներն օգնում են նվաճել «Ոսկե գնդակը», այդ պատճառով շնորհակալ եմ «Ռեալում» ու Պորտուգալիայի հավաքականում իմ թիմակիցներին: Նաև այն մարդկանց, ովքեր օգնել են ինձ հասնել այս նվաճմանը»:
Մեսսիի հետ հակամարտությունը
«Մեսսիի հետ մրցակցությունը միգուցե ենթագիտակցորեն մոտիվացնում է ինձ, բայց այդ մասին չեմ մտածում: Իմ շարժառիթը ես եմ: Մտածում էի` «Ոսկե գնդակներով» երբեք չեմ հավասարվի Մեսսիին, երբ հաշիվը 2:5 էր` հօգուտ նրա, բայց ամեն ինչ փոխվում է: Ֆուտբոլը հնարավորություն է տալիս աշխատելու քեզ վրա և առաջ շարժվելու»:
Քննադատություն և աջակցություն
«Որքան բարձրանում ես, այնքան շատ են քեզ քննադատում: Տեսնում եմ, որ ինձ քննադատողներ կան, բայց շատ են նաև աջակցողները: Պատահականություններ չեն լինում. երեկ մի ռեկորդ սահմանեցի, այսօր` ուրիշ: Ես պատմության լավագույն խաղացողն եմ:
Ամենաանկեղծ խոսքերից մեկը, որ լսում եմ դա «շնորհավորում եմ»-ն է: Դա ապացուցում է, որ իմ աշխատանքը լավ եմ կատարում, այդ թվում անհատական խաղի տեսանկյունից»,- «France Football»-ին տված հարցազրույցում ասել է պորտուգալացին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում