Մասկերանոն ցնցող առաջարկ է ստացել Չինաստանից

Մասկերանոն ցնցող առաջարկ է ստացել Չինաստանից

Հայտնի է դարձել, թե «Բարսելոնայից հեռանալու դեպքում Խավյեր Մասկերանոն որտեղ կարող է շարունակել կարիերան:

Sport.es-ը վստահեցնում է, որ չինական «Հեբեյ Չայնա Ֆորչուն» ակումբն արգենտինացուն առաջարկել է տարեկան «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) 13,5 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր: Այդ գումարը մոտ երեք անգամ ավելին է 33-ամյա ֆուտբոլիստի` Կատալոնիայում ստացած աշխատավարձից:

Մասկերանոն ցանկանում է ընդունել առաջարկը, որովհետև չինական այդ թիմի մարզիչը Մանուել Պելեգրինին է, ում հետ նա անձամբ ծանոթ է: Բացի այդ, պաշտպանը կստանա մշտական խաղաժամանակ, ինչը նրա համար ամենակարևորն է աշխարհի առաջնությունից առաջ:

Մասկերանոն «բլաուգրանայի» ղեկավարությանը խնդրել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրեն թույլ տալ հեռանալ: Նրա տրանսֆերին կարող է խանգարել Սամուել Ումտիտիի ստացած վնասվածքը: Ֆրանսիացին շարքից դուրս է մնացել 2 ամսով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում