ITF. 2017 թվականի լավագույն թենիսիստն ու թենիսիստուհին

ITF. 2017 թվականի լավագույն թենիսիստն ու թենիսիստուհին

Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է տարվա լավագույն թենիսիստի ու թենիսիստուհու անունները:

Տարվա թենիսիստ է ճանաչվել Ռաֆայել Նադալը: Իսպանացին այդ կոչմանն արժանանում է երրորդ անգամ: 2017 թվականի ընթացքում «գրունտի արքան» 6 տիտղոս է նվաճել, այդ թվում «Ռոլան Գարրոսը» և ԱՄՆ-ի բաց առաջնությունը: Տևական ժամանակ հետո նա կրկին վերադարձրել է աշխարհի առաջին ռակետի կոչումը:

Տարվա լավագույն թենիսիստուհի է դարձել Գարբինե Մուգուրուսան: Իսպանուհին նվաճել է Ուիմբլդոնի չեմպիոնուհու կոչումը և 4 շաբաթ գլխավորել վարկանիշային աղյուսակը: Նա առաջին անգամ է ստանալու մրցանակը:

Լավագույնների համար նախատեսված մրցանակները հանձնվելու են 2018 թվականի հունիսի 5-ին` «Ռոլան Գարրոսի» ժամանակ:

Հատկանշական է, որ 19 տարվա ընթացքում առաջին դեպքն է, որ տարվա լավագույնը ճանաչվեն մեկ երկրի ներկայացուցիչներ: 1998 թվականին այդ պատվին արժանացել էին ամերիկացիներ Փիթ Սամփրասն ու Լինսեյ Դևենպորտը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում