«Բորուսսիան» առանց հաղթանակների շարքը հասցրեց 8 խաղի (տեսանյութ)

«Բորուսսիան» առանց հաղթանակների շարքը հասցրեց 8 խաղի (տեսանյութ)

Բունդեսլիգայի 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» սեփական հարկի տակ պարտվեց «Վերդերին»՝ առաջնությունում առանց հաղթանակների շարքը հասցնելով 8 խաղի։

«Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1։2 հաշվով։ Հյուրերից մեկական գոլ խփեցին Մաքսիմիլիան Էգեշտայնը և Տեոդոր Գեբրե Սելասին, իսկ դաշտի տերերի միակ գոլը գրանցվեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ակտիվում։

Այս հաղթանակից հետո «Վերդերն» ունի 14 միավոր և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը, իսկ «Բորուսսիան» մնաց 22 միավորով՝ 7-րդ տեղում։

Բունդեսլիգա, 15-րդ տուր

«Բորուսսիա Դորտմունդ» – «Վերդեր Բրեմեն»՝ 1։2
Գոլերը՝ Օբամեյանգ 57՛ – Էգեշտայն 26՛, Սելասի 65՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում