«Պարի Սեն Ժերմենը» հաղթեց «Լիլին» (տեսանյութ)

«Պարի Սեն Ժերմենը» հաղթեց «Լիլին» (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 17-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալեց «Լիլին» և 3։1 հաշվով հաղթանակ տոնեց։

28-րդ րոպեին Կիլիան Մբապեի փոխանցումից հետո հաշիվը բացեց Անխել դի Մարիան։ Երկրորդ կեսի մեկնարկում դի Մարիան արդյունավետ փոխանցում կատարեց Խավիեր Պաստորեին, իսկ փարիզյան թիմի երրորդ գոլը խփեց Մբապեն։ Հյուրերի կազմում աչքի ընկավ Անվար Էլ-Գազին։

Այս հաղթանակից հետո «Պարի Սեն Ժերմենը» 44 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Լիլը» մնաց 18 միավորով՝ 17-րդ տեղում։

Լիգա 1, 17-րդ տուր

«Պարի Սեն Ժերմեն» – «Լիլ»՝ 3։1
Գոլերը՝ դի Մարիա 28՛, Պաստորե 49՛, Մբապե 90+3՛ – Էլ-Գազի 86՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում