Ինյեստան բաց կթողնի «Վիլյառեալի» հետ հանդիպումը

Ինյեստան բաց կթողնի «Վիլյառեալի» հետ հանդիպումը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան չի մասնակցի Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

Ինյեստան վնասվածք է ստացել դեկտեմբերի 2-ին՝ «Սելտայի» դեմ նախորդ հանդիպման ընթացքում և դեռ չի ապաքինվել։ 

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբում վնասվածքներից ապաքինվում են նաև Ուսման Դեմբելեն, Ռաֆինյան, Խավիեր Մասկերանոն և Սամուել Յումտիտին։ Առաջիկա հանդիպմանը չեն մասնակցելու նաև Արդա Թուրանը և Ժերար Դեուլոֆեուն։

«Վիլյառեալ» – «Բարսելոնա» խաղը կայանալու է դեկտեմբերի 10-ին, «Էլ Մադրիգալ» մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։45-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում