Իբրահիմովիչ․ Ես ավելի շատ տիտղոսներ և երկրպագուներ ունեմ, քան «Մանչեսթեր Սիթին»

Իբրահիմովիչ․ Ես ավելի շատ տիտղոսներ և երկրպագուներ ունեմ, քան «Մանչեսթեր Սիթին»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն Անգլիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ դերբիից առաջ ակնարկել է, որ մրցակցին հնարավոր չէ համեմատել անձամբ իր հետ։

-Զլատանն ավելին է, քան «Մանչեսթեր Սիթին»։ Ես ավելի մեծ եմ, ավելի շատ տիտղոսներ եմ նվաճել և ավելի շատ երկրպագուներ ունեմ։ «Սիթիի» շատ երկրպագուներ ինձ հետ հանդիպումից հետո սկսել են երկրպագել «Մանչեսթեր Յունայթեդին»,- շվեդ ֆուտբոլիստի խոսքը փոխանցում է «United Xtra»-ն։

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20։30-ին։ Այս խաղից առաջ «քաղաքայինները» 43 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ Ժոզե Մոուրինյուի թիմը 35 միավորով երկրորդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում