Կոնտե․ Մեզ համար չեմպիոնական պայքարը չէր էլ սկսվել

Կոնտե․ Մեզ համար չեմպիոնական պայքարը չէր էլ սկսվել

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Անգլիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Վեսթ Հեմի» հետ հանդիպումից (0:1) հետո հայտարարել է, որ իր թիմը գրեթե կորցրել է չեմպիոնության համար պայքարելու հնարավորությունները։ Այժմ լոնդոնյան թիմը 11 միավորով է զիջում առաջատար «Մանչեսթեր Սիթիին», որը դեռ մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել։

-Պարտությունից հետո չեմպիոնական հնարավորությունների մասին խոսելը դժվար է։ Հատկապես եթե սա 16 խաղում 4-րդ պարտությունն է։ Նման դեպքում հնարավոր չէ խոսել Պրեմիեր լիգայում չեմպիոնական պայքարի մասին, քանի որ մեր փորձից գիտենք՝ մրցաշրջանի առաջին հատվածում պետք է առավելագույնը 1-2 պարտություն կրել։

16 խաղ, 4 պարտություն․ մեզ համար չեմպիոնական պայքարը չէր էլ սկսվել։ Մենք մրցաշրջանը սկսեցինք «Բյորնլիից» պարտությամբ, ապա զիջեցինք «Մանչեսթեր Սիթիին»։ Այդ պարտությունը դեռ հնարավոր է հասկանալ, բայց «Քրիսթալ Փելասից» և «Վեսթ Հեմից» կրած պարտությունները․․․ Այս թիմերը եզրափակում են մրցաշարային աղյուսակը։ Նման խաղերում միավորներ կորցնելուց հետո չեմպիոնության մասին խոսելն անիմաստ է,- Կոնտեի խոսքը մեջբերված է «Չելսիի» պաշտոնական կայքից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում