Ջոկովիչ․ Անհամբերությամբ սպասում եմ կորտ վերադառնալուն

Ջոկովիչ․ Անհամբերությամբ սպասում եմ կորտ վերադառնալուն

Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը խոսել է Աբու-Դաբիի ցուցադրական մրցաշարից ունեցած սպասելիքներից։ Հիշեցնենք, որ սերբ թենիսիստը կորտ դուրս չի եկել հուլիսից, իսկ Աբու-Դաբիի մրցաշարը կայանալու է դեկտեմբերի 28-30-ը։

-Միշտ մեծագույն հաճույքով եմ խաղացել Աբու-Դաբիում, այնպես որ՝ անհամբերությամբ սպասում եմ այնտեղ կորտ վերադառնալուն։ Համոզված եմ՝ այս մրցաշարն ինձ կօգնի լավագույնս պատրաստվել Ավստրալիայի բաց առաջնությանը,- Ջոկովիչի խոսքը փոխանցում է «The National»-ը։

Հավելենք, որ Ջոկովիչն Աբու-Դաբիում ելույթները սկսելու է կիսաեզրափակիչ փուլից, որտեղ մրցելու է կա՛մ ավստրիացի Դոմինիկ Տիմի, կա՛մ կանադացի Միլոշ Ռաոնիչի հետ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում