Մանչեսթերյան դերբի․ «Սիթին» հաղթեց և մեծացրեց առավելությունը (տեսանյութ)

Մանչեսթերյան դերբի․ «Սիթին» հաղթեց և մեծացրեց առավելությունը (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում․ «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց առաջատար «Մանչեսթեր Սիթիին» և 1։2 հաշվով պարտություն կրեց։

Թիմերը մեկական գոլ խփեցին առաջին կեսի վերջնամասում․ 43-րդ րոպեին «քաղաքայիններին» առաջ մղեց Դավիդ Սիլվան, իսկ խաղակեսին ավելացված ժամանակում հաշիվը հավասարեցրեց Մարկուս Ռաշֆորդը։ Խոսեպ Գվարդիոլայի թիմի համար հաղթական գոլն արձանագրվեց 54-րդ րոպեին՝ աչքի ընկավ Նիկոլաս Օտամենդին։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 46 միավոր և արդեն 11 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկին չէր ընդգրկվել «կարմիր սատանաների» հայտացուցակում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 16-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 1։2
Գոլերը՝ Ռաշֆորդ 45+2՛ – Սիլվա 43՛, Օտամենդի 54՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում