Լոնդոն. Արոնյանը կորցրել է չեմպիոնության հնարավորությունները (կատարված քայլեր)

Լոնդոն. Արոնյանը կորցրել է չեմպիոնության հնարավորությունները (կատարված քայլեր)

Անգլիայում ավարտին է մոտենում «London Chess Classic 2017» բարձրակարգ մրցաշարը: Նախավերջին` 8-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է հետնապահներից մեկի` Մայքլ Ադամսի հետ ու ոչ-ոքի արդյունքի հասել:

Արագ փոխանակումներից հետո շախմատիստները որոշել են ռիսկի չդիմել ու կիսել խաղարկվող միավորը:

Կատարված քայլեր

Տուրի միակ հաղթանակը տոնել է Յան Նեպոմնիաշչին: Ռուս գրոսմայստերը սև խաղաքարերով պարտության է մատնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:

Այդ հաղթանակի շնորհիվ Նեպոմնիաշչին 5,5 միավորով դարձել է միանձնյա առաջատար: Երկրորդ տեղը 5 միավորով զբաղեցնում է Ֆաբիանո Կարուանան, իսկ եռյակը եզրափակում է Մաքսիմ Վաշյե Լագրավը (4,5): Արոնյանը, Կարլսենը, Ուեսլի Սոն ու Հիկարու Նակամուրան հավաքել են 4-ական միավոր ու զրկվել չեմպիոն դառնալու հնարավորությունից:

Վերջին տուրում Արոնյանը սպիտակներով մրցելու է Կարլսենի հետ: Կկայանան նաև հետևյալ պարտիաները.

Նեպոմինաշչի – Վաշյե Լագրավ

Կարուանա – Ադամս

Անանդ – Սո

Կարյակին – Նակամուրա

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում