Մեսսին կրկնել է Գերդ Մյուլերի ցուցանիշը

Մեսսին կրկնել է Գերդ Մյուլերի ցուցանիշը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գոլի հեղինակ է դարձել Լա լիգայի 15-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ խաղում (2:0):

Այդ գնդակն արգենտինացու համար 525-րդն էր կատալոնական թիմի կազմում, ինչի շնորհիվ նա կրկնել է Գերդ Մյուլլերի՝ մեկ թիմի կազմում խփած գոլերի ցուցանիշը:

Գերմանացին 1965-1979 թվականների ընթացքում հանդես է եկել «Բավարիայի» կազմում: Մեսսին «կապտանռնագույնների» կազմում է խաղում 2004 թվականից: 525 գոլ խփելու համար նրան պահանջվել է 606 հանդիպում: 2012 թվականին Լիոնելը գերազանցել էր Մյուլերի «հավերժ» ռեկորդը. նա օրացույցային տարում 91 գոլ է խփել: Գերմանացու արդյունքը 81 գնդակ էր:

Մեկ թիմի կազմում համաշխարհային ռեկորդը պատկանում է Պելեին: Բրազիլացին «Սանթոսի» կազմում 643 գոլ է հեղինակել: Երկրորդ տեղը զբաղեցնում է Յոզեֆ Բիցանը («Սլավիա», Պրահա – 534 գնդակ): Մեսսին ու Մուլերը կիսում են երրորդ-չորրորդ տեղերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում