Ամոր. «Բարսելոնան» սպասում էր «Չելսիի» հետ խաղերին

Ամոր. «Բարսելոնան» սպասում էր «Չելսիի» հետ խաղերին

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ ու ներկայումս ակումբի տնօրեն Գիլերմո Ամորն ամփոփել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքով կատալոնացիները մրցելու են «Չելսիի» հետ:

«Գիտեինք, որ կարող ենք հանդիպել «Չելսիին», այդպես էլ ստացվեց: Դեմ չենք: Հիանալի դիմակայություն է սպասվում: Լոնդոնցիների հետ խաղերին կպատրաստվենք լավատեսությամբ, վստահությամբ ու հաջորդ փուլ անցնելու մեծ ցանկությամբ: Եթե «Բարսելոնան» ցանկանում է լավագույնը դառնալ Չեմպիոնների լիգայում, պետք է հաղթի բոլորին»,- Ամորի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Լոնդոնում նախանշված առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 20-ին, իսկ պատասխանը` մարտի 14-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում