Հեռակա փոխանակում. Պետեր Բոշը նոր թիմ ունի

Հեռակա փոխանակում. Պետեր Բոշը նոր թիմ ունի

«Բորուսսիայի» նախկին գլխավոր մարզիչ Պետեր Բոշը դորտմունդյան ակումբից պաշտոնանկ արվելուց մեկ օր հետո նոր նշանակում է ստացել: Հոլանդացին դարձել է Բունդեսլիգայի հետնապահ «Քյոլնի» գլխավոր մարզիչը,- հայտնում է «այծերի» պաշտոնական կայքը:

Այդ պաշտոնում նա փոխարինելու է Պետեր Շտեգերին, ով դարձել է «Բորուսսիայի» նոր գլխավոր մարզիչը:

Գերմանիայի առաջնության 18 տուրերում «Քյոլնը» հաղթանակ չի տոնել և 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: «Ֆրայբուրգի» դեմ նախորդ խաղում «այծերը» հաշվի մեջ առաջ են եղել 3:0 հաշվով, սակայն պարտվել են` 3:4:

Բոշի ղեկավարությամբ «Քյոլնի» առաջին մրցակիցը լինելու է «Բավարիան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում