Մոուրինյու. Մրցավարը որոշիչ սխալ թույլ տվեց

Մոուրինյու. Մրցավարը որոշիչ սխալ թույլ տվեց

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ իր թիմը «Մանչեսթեր Սիթիին» պարտվել է մրցավար Մայքլ Օլիվերի սխալի պատճառով: Պորտուգալացին վստահ է, որ հարկավոր էր 11-մետրանոց նշանակել, երբ Անդեր Էրրերան ընկավ մրցակցի տուգանային հրապարակում:

«Այդ դվագի ժամանակ իմ առաջին արձագանքը խիղճն էր մրցավար Մայքլ Օլիվերի նկատմամբ: Նա լավ աշխատեց, սակայն այդ պահին որոշիչ սխալ թույլ տվեց: «Մանչեսթեր Սիթին» հաղթեց, սակայն պետք է պատժվեր 11-մետրանոցով: Այդ ժամանակ հաշիվը կդառնար 2:2 և դեռ 20 րոպե կմնար, որպեսզի հաղթական գոլը խփեինք: Մայքլի բախտը չբերեց, որ սխալ որոշում կայացրեց:

Հավանաբար, չեմպիոնական պայքարն ավարտվեց: «Մանչեսթեր Սիթին» շատ լավ թիմ է, հաջողությունը նրանց կողմն է: Ֆուտբոլային աստվածներն օգնում են նրանց»,- «Յուրահատուկի» խոսքն է մեջբերում bbc.com-ը:

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի 16 տուրերից հետո «կարմիր սատանաները» 11 միավորով զիջում են «քաղաքայիններին», որոնք առաջին տեղում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում