«Բավարիան» նոր դարպասապահ է փնտրում. դիտարկվում է 5 թեկնածու

«Բավարիան» նոր դարպասապահ է փնտրում. դիտարկվում է 5 թեկնածու

«Բավարիան» մտադիր է 2018 թվականի հունվարին նոր դարպասապահ ձեռք բերել:

Մյունխենցիները երկար ժամանակով զրկվել են իրենց հիմնական դարպասապահ Մանուել Նոյերից ու նրա փոխարինող Սվեն Ուլրայխից: Այդ պատճառով գերմանական գրանդի դարպասը սկսել է պաշտպանել կարիերան վերսկսած 36-ամյա Թոմ Շտարկեն:

«Bild» պարբերականը հայտնում է, որ «Բավարիա» տեղափոխվելու հիմնական թեկնածուն «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոն է: Տրանսֆերի շուրջ պաշտոնական առաջարկը կատարվելու է մոտակա ժամանակահատվածում:

Մյունխենցիների տրանսֆերային ցանկում են նաև դարպասապահներ Տիմո Հորնը («Քյոլն»), Ռալֆ Ֆերմանը («Շալկե»), Լուկաշ Գրադեցկին («Այնտրախտ» Ֆ.) և Ռունե Յարստեյնը («Հերտա»):

Հետևեք մեզ նաև Telegram-ում