USD
EUR
RUB

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ. հաջորդ փուլ անցնելու հնարավորությունները

 

Դեկտեմբերի 11-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում ձևավորվեցին շատ հետաքրքիր դիմակայություններ:

Լուսանկար

«Յուվենտուս» - «Տոտենհեմ»
Հնարավորությունները՝ 60/40

Ի տարբերություն «Տոտենհեմի», «Յուվենտուսը» համարվում է գրանդ ակումբ: «Յուվեն» ավելի մեծ փորձ ունի եվրագավաթներում` վերջին 3 տարիներին 2 անգամ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: «Տոտենհեմն» ավելի երիտասարդ և անփորձ թիմ ունի: Խմբային փուլում լոնդոնցիները հիանալի հանդես եկան և «Ռեալի» ու Դորտմունդի «Բորուսիայի» հետ պայքարում կարոողացան զբաղեցնել առաջին հորիզոնականը: Ճիշտ է, նրանք վերջին տարիներին լավ են հանդես գալիս նաև Պրեմիեր լիգայում, սակայն վճռորոշ պահերին կորցնում են զգոնությունը, որի արդյունքում տապալում են ամեն ինչ: Անգլիական թիմի գլխավոր աստղը Հարի Քեյնն է, ինչպես նաև Քրիստիան Էրիկսենն ու Դելե Ալին: Շատ դժվար կլինի այս երեք ֆուտբոլիստներով պայքարել «Յուվեի» նման թիմի դեմ: Սակայն, «Յուվենտուսն» այս տարի խնդիրներ ունի և դժվար է կռահել՝ ինչ մարզավիճակում կլինի փետրվարին: Թուրինյան ակումբը ֆավորիտ է, բայց «Տոտենհեմը» հեշտությամբ չի հանձնվի:

«Բազել» - «Մանչեսթեր Սիթի»
Հնարավորությունները՝ 1/99

Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, այդ իսկ պատճառով «Բազելի» 1% շանսերը դեռ մնում են: Անկասկած, «Մանչեսթեր Սիթին» այս դիմակայության բացարձակ ֆավորիտն է: Գվարդիոլայի թիմը համարվում է նաև Չեմպիոնների լիգայի ֆավորիտը: Պրեմիեր լիգայում չեմպիոնական պայքարն արդեն ավարտված կարելի է համարել, իսկ եվրոպական թիմերի մեջ այժմ ամենալավ, ամենադիտարժան ֆուտբոլը ցուցադրում է հենց «Մանչեսթեր Սիթին»:

«Պորտու» - «Լիվերպուլ»
Հնարավրությունները՝ 30/70

«Պորտուն» յուրաքանչյուրի համար բարդ մրցակից է, բայց այս դիմակայությունում «Լիվերպուլը» մրցելու է ինքն իր հետ: Մերսիսայդյան ակումբն ունի հրաշալի հարձակման գիծ՝ Մանե/Սալահ/Ֆիրմինո/Կոուտինյո քառյակը ֆանտաստիկ մարզավիճակ է հավաքել: Սակայն, «Լիվերպուլը» կարող է ամեն ինչ փչացնել սեփական սխալի պատճառով: Յուրգեն Կլոպի թիմը շատ գոլեր է խփում, բայց նաև շատ է բաց թողնում: Եվ ընդունում է գոլեր, որոնք դուրս են գալիս տվյալ խաղի տրամաբանությունից: Այսինքն՝ դրանք գալիս են ֆուտբոլիստների և հատկապես պաշտպանների անփույթ խաղի պատճառով: Պետք չէ մոռանալ, որ «Լիերպուլը» պայքարում է Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում հայտնվելու համար:

«Սևիլիա» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Հնարավորությունները՝ 30/70

Այստեղ նույնպես երկու տարբեր խաղաոճերի պայքար կլինի: Իսպանական ակումբը սիրում է գրոհել, իսկ ՄՅՈՒ-ն՝ պաշտպանվել: Պաշտպանվել, քանի որ թիմը գլխավորում է Ժոզե Մոուրինյուն: Բայց, Մոուրինյուն համարվում է գավաթային մրցաշարերի մարզիչ: Նա կարողանում է երկխաղյա դիմակայության համար իդեալական պլան մշակել: Պարզ է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարգով բարձր է «Սևիլիայից» և համարվում է այս դիմակայության ֆավորիտը: Անգլիական ակումբը Պրեմիեր լիգայում կորցրել է չեմպիոն դառնալու շանսերն ու կարող է բոլոր ուժերը կենտրոնացնել Չեմպիոնների լիգայի վրա:

«Ռեալ» - ՊՍԺ
Հնարավորությունները՝ 50/50

Ֆանտաստիկ հանդիպում է սպասվում արդեն 1/8 եզրափակչում: Ցավալի է, որ այս թիմերից մեկը չի շարունակի պայքարը, բայց ինչ արած:

Շանսերը 50/50 են, քանի որ հնարավոր չէ ասել՝ ի՞նչ վիճակում կլինեն թիմերը փետրվարին: Այս պահի դրությամբ երկու թիմերն էլ խաղային խնդիրներ ունեն: Առջևում տրանսֆերային պատուհանն է, և «Ռեալը» հնարավոր է լուրջ համալրումներ ունենա: ՊՍԺ-ն էլ, պարզվեց անպարտելի չէ: Նեյմար/Կավանի/Մբապե եռյակը երբեմն չի կարողանում վճռել հանդիպման ելքը: Եվ հետո, պետք չէ մոռանալ ՊՍԺ-ի նախորդ տարվա «սխրագործությունը», երբ ֆրանսիական ակումբն ինչ-որ անհասկանալի ձևով ձեռքից բաց թողեց 4 գոլի առավելությունը «Բարսելոնայի» դեմ պատասխան խաղում (1:6):

«Շախտյոր» - «Ռոմա»
Հնարավորությունները՝ 40/60

«Շախտյորն» իսկական անակնկալ մատուցեց խմբային փուլի վերջին տուրում՝ հաղթելով «Մանչեսթեր Սիթիին»: Այդ հաղթանակի շնորհիվ ուկրաինական ակումբն առաջ անցավ իտալական «Նապոլիից» և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: «Շախտյորը» Չեմպիոնների լիգայում խաղալու մեծ փորձ ունի և ամեն անգամ բարդություններ է ստեղծում յուրաքանչյուր մրցակցի՝ նույնիսկ գրանդ ակումբների համար:

«Ռոման» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում փայլուն խաղ է ցուցադրում: «Չելսիի» և «Ատլետիկոյի» հետ նույն խմբում լինելով՝ իտալական ակումբը կարողացավ առաջին հորիզոնականը զբաղեցնել: «Ռոման» կարգով ավելի բարձր է և ավելի մեծ շանսեր ունի հաջորդ փուլ դուրս գալու համար:

«Չելսի» - «Բարսելոնա»
Հնարավորությունները՝ 40-60

Չեմպիոնների լիգայի պատմությունը հարուստ է այս երկու թիմերի գեղեցիկ և դիտարժան խաղերով: «Բարսելոնան» հիանալի է հանդես գալիս Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում և այս պահի դրությամբ 5 միավորի առավելություն ունի երկրորդ հորիզոնականում ընթացող «Վալենսիայից»: Եթե ամեն ինչ այսպես ընթանա, ապա կատալոնական ակումբը կարող է լրիվ ուժերը կենտրոնացնել Չեմպիոնների լիգայի վրա:



«Չելսին», կարելի է ասել, այլևս կորցնելու ոչինչ չունի: Պրեմիեր լիգայում չեմպիոնական պայքարը «Չելսիի» համար ավարտված է, կամ նույնիսկ չէր էլ սկսել, բայց դա այլևս էական չէ: Հիմա Անտոնիո Կոնտեի թիմը կարող է կենտրոնանալ ՉԼ-ի վրա:

«Բավարիա» - «Բեշիքթաշ»
Հնարավորությունները՝ 75/25

«Բավարիան» Կառլո Անչելոտիի հեռանալուց հետո աստիճանաբար վերադառնում է իր երբեմնի խաղամակարդակին: Ի տարբերություն Անչելոտիի՝ Յուպ Հայնկեսը շատ լավ է համագործակցում ֆուտբոլիստների հետ: Դա նշում են անձամբ ֆուտբոլիստները: Իսկ «Բավարիայի» գրանցած արդյունքները միայն վկայում են դրա մասին: Գերմանական ակումբն այս դիմակայության ֆավորիտն է: Ճիշտ է, «Բեշիքթաշը» պայքարող ակումբ է, բայց կարգերի ահռելի տարբերություն կա, ինչը չի կարող դեր չխաղալ:

Միհրան Ալեքսանյան

Լրահոս
Սերխիո Ռամոսը պաշտոնապես հեռանում է «Ռեալ»-ից «Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունի Եվրո-2020. ինչ հանդիպումներ կան Ռոջեր Ֆեդերերը լքել է Roland Garros-ի մրցաշարը՝ հրաժարվելով շարունակել պայքարը Հայ ըմբիշները 7 մեդալ են նվաճել Խարկովում Շվեդիա-Հայաստան․ մեր ընտրանու մեկնարկային կազմը «Վան»-ի 15 ֆուտբոլիստ հեռացել է ակումբից Ռոման շարունակում է դարպասապահի փնտրտուքները Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Շվեդիա «Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» կարող են հեռացվել Չեմպիոնների լիգայից Պաշտոնական. Անչելոտին գլխավորեց Ռեալ Մադրիդը Վբեյմար Անգուլոյի ֆանտաստիկ գոլը Խորվաթիայի դարպասը Հենրիխ Մխիթարյանը նոր պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ «Հույս ունեմ` Հենրիխը սեպտեմբերին կմիանա և կօգնի մեզ». Խոակին Կապառոս Մ15 ԵԱ․ Մեր ըմբիշները ևս 7 մեդալ են նվաճել Սոֆիայում Աղբյուր. Ռոման Մխիթարյանին 2 տարվա պայմանագիր է առաջարկել՝ տարեկան 4,5 մլն եվրո աշխատավարձով «Չելսին»՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր (տեսանյութ) Nike-ը խզել է պայմանագիրը Նեյմարի հետ Հայաստանը մեկ օրում 2 չեմպիոն ունեցավ Գարիկ Կարապետյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը հաղթել է թուրք մրցակցի և նվաճել աշխարհի գավաթի ուղեգիր Մոուրինյուի առաջարկը Ռոնալդուին Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները կարող են անցկացվել մեկ խաղով Արոնյանը Grand Chess Tour մրցաշարին կմասնակցի Հայաստանի դրոշի տակ Բարսելոնան Մեսսիին 10 տարվա պայմանագիր կառաջարկի Պաշտոնական․ Զիդանը հեռացավ Ռեալից Հենրիխ Մխիթարյանն առատաձեռն առաջարկ է ստացել ռուսական ակումբներից մեկից Պաչաջյան. Խոսել եմ Հենոյի հետ, հիասթափություն չկա Հենրիխ Մխիթարյանին ազգային հավաքական չհրավիրելու պատճառը. ՀՖՖ-ն պարզաբանում է Հենրիխ Մխիթարյանը Սերիա Ա-ի խորհրդանշական թիմի կազմում է Մխիթարյանը` ազգային հավաքական չհրավիրվելու մասին Ռոնալդուն՝ լավագույն ֆուտբոլիստ «Բարսելոնան» ինձ չի գնահատել․ Հաղթանակից հետո Սուարեսն արտասվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գատուզոն հեռանում է Մխիթարյանի գոլն օգնեց «Ռոմա»-ին չպարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչու է «Ռեալի» լեգենդար ավագը ժամանել Հայաստան. ԼՈՒՍԱՆԿԱՐ Մխիթարյանը վերջնական որոշում է կայացրել Ինչ ֆուտբոլային հանդիպումներ կան այսօր Ըմբիշներ Օվասապյանը և Պողոսյանը կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար
website by Sargssyan