«Բորուսսիայի» երկար սպասված հաղթանակը (տեսանյութ)
13/12/2017 01:46
Նմանատիպ
Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» արտագնա խաղում մրցել է «Մայնցի» հետ ու հաղթանակ տոնել: Ռուրյան թիմի նոր գլխավոր մարզիչ Պետեր Շտեգերի նորամուտի խաղում գրանցվել է 2:0 հաշիվը:
55-րդ րոպեին հաշիվը բացել է Սոկրատիս Պապաստատոպուլոսը: Օմեր Տոպրակի հարվածից հետո գնդակը անդրադարձել է դարպասաձողից ու հայտնվել հույնի մոտ, ով գրավել է հեռավոր անկյունը: Հանդիպման վերջակետը դրվել է 89-րդ րոպեին, երբ Պյեր-Էմերիկ Օբամեյանգի նուրբ փոխանցումից հետո դարպասը գրավել է Սինձի Կագավան:
Այսպիսով, «Բորուսսիան» վերջ են դրել Բունդեսլիգայում առանց հաղթանակների 8-խաղյա շարքին: Դորտմունդցիները վաստակել են 25 միավոր և նվազագույնը մեկ օրով բարձրացել 4-րդ հորիզոնական: «Մայնցը» 16 միավորով 15-րդ տեղում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում