Տեն Կատեն. «Ռեալի» դեմ խաղում երեք ավտոբուս է հարկավոր

Տեն Կատեն. «Ռեալի» դեմ խաղում երեք ավտոբուս է հարկավոր

ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ Ջազիրայի» գլխավոր մարզիչ Հենկ տեն Կատենը խոսել է Աշխարհի ակումբային առաջնությունում Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք առաջիկա խաղի մասին:

«Մեզ երեք ավտոբուս է հարկավոր: Միգուցե, Մոուրինյուն ներկա լինի խաղին ու մի քանի ավտոբուս իր հետ բերի: Երազելը լավ բան է, բայց պետք է իրատես լինել և հիմարություններ թույլ չտալ: Մենք հաղթանակի չնչին հնարավորություններ ունենք: Ֆուտբոլիստների անհատական վարպետության տարբերությունը հսկայական է: Կարող ենք միայն հաստատ ասել, որ պայքարելու ենք մինչև վերջ»,- հոլանդացու խոսքն է մեջբերում goal.com-ը:

Հիշեցնենք, որ Տեն Կատենը «Բարսելոնայում» եղել է Ֆրանկ Ռայկարդի օգնականը: ԱԱԱ-ի կիսաեզրափակիչ խաղը կկայանա այսօր, սկիզբը` Երևանի ժամանակով 21:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում