IFFHS. Տարվա խորհրդանշական հավաքականը

IFFHS. Տարվա խորհրդանշական հավաքականը

Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) կազմել է իր վարկածով 2017 թվականի խորհրդանշական հավաքականը: Ըստ դիրքերի լավագույն 11 ֆուտբոլիստների թվում են հայտնվել Մադրիդի «Ռեալի» 5 ներկայացուցիչներ:

Խորհրդանշական հավաքականը հետևյալ տեսքն ունի.

Դարպասապահ – Ջանլուիջի Բուֆֆոն («Յուվենտուս»)։

Պաշտպաններ – Մարսելո, Սերխիո Ռամոս (երկուսն էլ «Ռեալ»), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս»/Միլան), Դանիել Ալվես («Յուվենտուս»/ՊՍԺ)։

Կիսապաշտպաններ – Լուկա Մոդրիչ, Տոնի Կրոս (երկուսն էլ «Ռեալ»), Կևին Դե Բրյունե («Մանչեսթեր Սիթի»)։

Հարձակվողներ – Նեյմար («Բարսելոնա»/ՊՍԺ), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)։

Լավագույն մարզիչ է հայտարարվել «Ռեալը» գլխավորող Զինեդին Զիդանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում