Ֆյուրին` Ջոշուային. Գալիս եմ քո հետևից

Ֆյուրին` Ջոշուային. Գալիս եմ քո հետևից

Բռնցքամարտի ծանր քաշային կարգի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին իր թվիթերյան էջի միջոցով դիմել է IBF, IBO և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուային՝ ակնարկելով, որ պատրաստվում է նրանց միջև մենամարտին:

«Ջոշո՞ւա: Որտե՞ղ ես, մանչո՛ւկ: Գալիս եմ քո հետևից: Այլևս ոչ ոք կանգնած չէ իմ ճանապարհին»,- գրել է 29-ամյա մարզիկը:

Նշենք, որ դեկտեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայի հակադոպինգային ասոցիացիան երկու տարով որակազրկել է Ֆյուրին: Սակայն պատիժն ուժի մեջ մտած է համարվել 2015 թվականի դեկտեմբերի 13-ից, ուստի այսօր այն ավարտվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում