Կոնտե. «Մանչեսթեր Սիթիին» կանգնեցնելն անհնար է

Կոնտե. «Մանչեսթեր Սիթիին» կանգնեցնելն անհնար է

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Մանչեսթեր Սիթիին» Պրեմիեր լիգայի չեմպիոնության ակնհայտ ֆավորիտ է համարում: «Քաղաքայինները» 16 տուրերից հետո 11 միավոր ավելին են վաստակել, քան լոնդոնցիները և «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Առաջնությունում մենք լավ տեղ ենք զբաղեցնում, բայց այս պահին կա թիմ, որին կանգնեցնելն անհնար է: Եթե չլիներ «Մանչեսթեր Սիթին», հիմա չեմպիոնական պայքար կընթանար «Չելսիի», «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի», «Լիվերպուլի» ու «Տոտենհեմի» միջև:

Իհարկե, միավորների նման տարբերությունը չի նշանակում, որ հրաժարվելու ենք նրանց հասնելու փորձերից, սակայն իրականությունն այն է, որ տիտղոսը պահպանելու համար պետք է հաղթենք մնացած բոլոր խաղերը և հուսանք, որ առաջատարը միավորներ կկորցնի»,- իտալացու խոսքերն է մեջբերում «կապույտների» պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում