ԱԱԱ․ «Ռեալը» հավասարվել է «Բարսելոնային», Ռոնալդուն դարձել է լավագույն ռմբարկու

ԱԱԱ․ «Ռեալը» հավասարվել է «Բարսելոնային», Ռոնալդուն դարձել է լավագույն ռմբարկու

Արդեն տեղեկացրել ենք, որ Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ փուլում «Ռեալը» 2։1 հաշվով կամային հաղթանակ է տոնել «Ալ Ջազիրայի» նկատմամբ։

Կրիշտիանու Ռոնալդուի և Գարեթ Բեյլի գոլերի շնորհիվ մադրիդյան ակումբը հավասարվել է Աշխարհի ակումբային առաջնության ամենարադյունավետ թիմին՝ «Բարսելոնային»։ Այժմ երկու թիմերի ակտիվում 23 գոլ կա, սակայն «սերուցքայինները» «Գրեմիոյի» հետ եզրափակչում գոլ խփելու դեպքում կդառնան միանձնյա առաջատար։

Բացի այդ, Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն։ Պորտուգալացու ակտիվում արդեն 6 գոլ կա։ Ռոնալդուն շրջանցել է Լիոնել Մեսսիին, Լուիս Սուարեսին և Սեսար Դելգադոյին, ովքեր խփել են 5-ական գոլ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում