USD
EUR
RUB

ՄՅՈւ-ն և «Տոտենհեմը» հաղթեցին, «Լիվերպուլն» ու «Արսենալը» սայթաքեցին հետնապահների հետ խաղում (տեսանյութ)

 

Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրը հաղթական էր «Մանչեսթեր Յունայթեդի» և «Տոտենհեմի» համար, իսկ «Լիվերպուլն» ու «Արսենալը» միավորներ կորցրեցին հետնապահների հետ խաղերում։

«Կարմիր սատանաները» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասան «Բորնմուտի» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 25-րդ րոպեին խփեց Ռոմելու Լուկակուն։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին ընդգրկված չէր մանչեսթերցիների հայտացուցակում։

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 38 միավորով երկրորդ հորիզոնականում է և շարունակում է 11 միավորով զիջել առաջատար «Մանչեսթեր Սիթիին»։ «Բորնմուտը» մնաց 16 միավորով՝ 14-րդ տեղում։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

«Տոտենհեմը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Բրայթոնի» դարպասը։ 40-րդ րոպեին աչքի ընկավ Սերժ Օրյեն, իսկ 87-րդ րոպեին առավելությունը կրկնապատկեց Սոն Հին Մինը։ Այժմ Մաուրիսիո Պոչետինոյի թիմն ունի 31 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ «Բրայթոնը» 17 միավորով 13-րդ տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

«Լիվերպուլ» - «Վեսթ Բրոմվիչ» և «Վեսթ Հեմ» - «Արսենալ» խաղերում գոլեր չեն արձանագրվել։ Այս տուրից հետո «Լիվերպուլը» 31 միավորով 5-րդ տեղում է, «Արսենալը» 30 միավորով 7-րդն է, «Վեսթ Բրոմվիչը» 14 միավորով 17-րդն է, իսկ նույնքան միավոր ունեցող «Վեսթ Հեմը»՝ 19-րդը։

Լրահոս
Դի Մարիա․ Ուրախ եմ, որ չտեղափոխվեցի Բարսելոնա Յուվենտուսը համաձայնեցրել է պայմանագիրը Վերոնայի պաշտպանի հետ Ֆուտզալի Հայաստանի գավաթ. կայացել են 1/8 փուլի վերջին հանդիպումները Օլիմպիական խաղեր. Ուղեգրեր ստացած մարզիկների թվում է Արթուր Դավթյանը Մեսսին թեթև վնասվածք ունի ու մարզվում է անհատական ծրագրով Բեշիքթաշի ֆուտբոլիստների յուրօրինակ հարգանքի տուրքը Ջորջ Ֆլոյդին Հայ մարզիկը գերազանցել է Բրյուս Լիի ռեկորդն ու հայտնվել Գինեսի գրքում Արսենալի հաջորդ մրցաշրջանի արտագնա մարզաշապիկը. ԼՈՒՍԱՆԿԱՐ Գերմանացի մարզիչը համաձայնել է աշխատել Միլանում ՄՅՈւ-ն ցանկանում է ձեռք բերել «նոր Պոգբային» Շիրակը հաղթեց և շրջանցեց Արարատին ու Նոային (տեսանյութ) Տոկիոյի Օլիմպիական խաղերի ձևաչափը հնարավոր է պարզեցվի Սաուլը հարազատ քաղաքում նոր ակումբ է հիմնել․ նա չի տեղափոխվում այլ թիմ Ռոխոն կվերադառնա Մանչեսթեր Յունայթեդ Սանչոն կարող է հայտնվել Մադրիդում Լոռին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ Մեսսին և Իբրահիմովիչը միացել են ռասիզմի դեմ անցկացվող ֆլեշմոբերին Միլանը ցանկանում է վարձակալել 20-ամյա պորտուգալացուն Մահացել է ԵՕԿ նախագահը Ծանրամարտի վարկանիշային մրցաշարերը կմեկնարկեն հոկտեմբերից Մոդրիչի տեղափոխությունը Միլան հնարավոր է չկայանա Ռեալը այս մրցաշրջանում չի խաղա Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտում Պաշտոնական․ Դավիդ Կամպանյան հեռացավ Լոռիից Բուֆոնը բանակցություններ է վարում «Յուվենտուսի» հետ պայմանագրի շուրջ Էդգար Բաբայանի գոլը Հոբրոյին հաղթանակ է բերում իր նախկին թիմի նկատմամբ Եթե Մեսսին վերադառնա Արգենտինա, Տիգրեսի դարպասապահը կլքի մեքսիկական ակումբը Արսենալը նոր պայմանագիր է առաջարկել Օբամեյանգին Ֆուտբոլային սկաուտ․ Ամերիկացիների երիտասարդ դեսանտը Եվրոպայում Բավարիայի նախագահը՝ Սանեի մասին․ Նա Nike-ի խաղակոշիկներով է խաղում, եթե գա մեզ մոտ, կբացահայտի Adidas-ի առավելությունները Արարատ-Արմենիա – Շիրակ. առաջին խաղակեսից հետո (տեսանյութ) Բարսելոնան ցանկանում է վաճառել կիսապաշտպանին Պեդրոն կարող է տեղափոխվել Ա սերիա Լիվերպուլը շնորհավորել է Ջերարդին ծննդյան օրվա կապակցությամբ Լիվերպուլի տնային խաղերը կարող են չեզոք մարզադաշտերում անցկացվել Հայտնի է՝ երբ կվերսկսվի Ա Սերիան Բարսելոնան կկրճատի ակումբի սկաուտների կեսին ՄՅՈՒ-ն հետաքրքրվում է Մոնակոյի 19-ամյա հարձակվողով Արսենալը միացել է Կոուտինյոյի համար պայքարին Բասկետբոլ․ Ռեալը երկարաձգել է Ջեյսի Քեռոլի հետ պայմանագիրը Ռոնալդուն մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ Յուվենտուսից
website by Sargssyan