«Marca». Զիդանը «Ռեալի» ղեկավարներին խնդրել է նոր հարձակվող չգնել
14/12/2017 20:33
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալը» ձմռանը, ամենայն հավանականությամբ, նոր հարձակվող չի գնի: «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին և գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսին խնդրել է հունվարին նոր հարձակվող ձեռք չբերել,- գրում է marca.com-ը:
Ֆրանսիացին համոզված է՝ Կարիմ Բենզեման մրցաշրջանի երկրորդ կեսը զգալիորեն լավ է անցկացնելու: Բացի այդ, Զիդանի կարծիքով 29-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտում մեծ ծավալի աշխատանք է կատարում և մեծ օգուտ տալիս թիմին: Նա նաև հիանալի հարաբերությունների մեջ է իր թիմակիցների հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արքայական ակումբի» ղեկավարները դիտարկում են Մաուրո Իկարդիի («Ինտեր»), Ալեքսիս Սանչեսի («Արսենալ»), Տիմո Վերների («ՌԲ Լեյպցիգ») և Ֆյոդոր Սմոլովի («Կրասնոդար») թեկնածությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում