Մարադոնա. Կրիշտիանուն պատմության լավագույնը չէ, թող հիմարություններ չխոսի

Մարադոնա. Կրիշտիանուն պատմության լավագույնը չէ, թող հիմարություններ չխոսի

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերը: 5-րդ անգամ «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալուց հետո պորտուգալացին հայտարարել է, որ նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է:

«Ռոնալդուն ասել է, որ պատմության լավագո՞ւյնն է: Փոխանցեք նրան, որ հիմարություններ չխոսի: Եթե նա լավագույն է, ապա ես ո՞վ եմ: Ասեք նրան, որ չհոգնեցնի մարդկանց»,- լեգենդար արգենտինացու խոսքն է մեջբերում as.com-ը:

Հիշեցնենք, որ հուլիսին «FourFourTwo» պարբերականը կազմել է իր վարկածով բոլոր ժամանակների լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկը, որում Մարադոնան զբաղեցրել է առաջին տեղը: Ռոնալդուն այդ ցուցակում հինգերորդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում