ԱՊԼ. Նոյեմբերի լավագույն մարզիչը, ֆուտբոլիստը և գոլը (լուսանկարներ)

ԱՊԼ. Նոյեմբերի լավագույն մարզիչը, ֆուտբոլիստը և գոլը (լուսանկարներ)

«Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է նոյեմբեր ամսվա Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ: Կատալոնացին երրորդ ամիսն անընդմեջ է ստացել այդ մրցանակը,- գրում է ԱՊԼ-ի պաշտոնական կայքը:

Քաղաքայինները նոյեմբերին հաղթել են բոլոր չորս խաղերը: Նրանք պարտության են մատնել «Արսենալին» (3:1), «Լեսթերին» (2:0), «Հադերսֆիլդին» (2:1) և «Սաութհեմփթոնին» (2:1): 46-ամյա մասնագետը կրկին մրցանակը կիսել է իր մարզչական շտաբի հետ:

Նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ է դարձել «Լիվերպուլի» եզրային հարձակվող Մոհամեդ Սալահը: Եգիպտացին այդ ժամանակահատվածում մասնակցել է 4 խաղի և 7 գոլ խփել:

«Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին արժանացել է «Ամսվա գոլ» մրցանակին: Անգլիացին «Վեսթ Հեմի» հետ խաղում գոլ է խփել սեփական կիսադաշտից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում