Հայ մարմնամարզիկները կմասնակցեն միջազգային մրցաշարի

Հայ մարմնամարզիկները կմասնակցեն միջազգային մրցաշարի

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 18-20-ը Մոսկվայում կմասնակցի օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի անվան Գավաթի խաղարկությանը: Այդ մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը թիմում ընդգրկել է Արթուր Դավթյանին և Վիգեն Խաչատրյանին (երկուսն էլ՝ բազմամարտ)։ Հայ մարմնամարզիկները հանդես կգան թիմային և անհատական պայքարում:

Թիմը մրցավայր կմեկնի դեկտեմբերի 17-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում