«Ռեալը» խառնում է «Բարսելոնայի» ծրագրերը

«Ռեալը» խառնում է «Բարսելոնայի» ծրագրերը

Մադրիդի «Ռեալը» սկսել է բանակցել «Գրեմիոյի» հետ կիսապաշտպան Արթուր Ռամոսի տրանսֆերի շուրջ: «Marca» պարբերականը հայտնում է, որ բրազիլացու խաղը շատ դուր է եկել «սերուցքայինների» սկաուտներին: Արթուրին ձեռք բերելու գլխավոր ֆավորիտ է համարվում «Բարսելոնան», սակայն ֆուտբոլիստը և նրա գործակալ Ժորժե Մաշադուն դեռ որևէ պայմանագիր չեն ստորագրել:

«Գրեմիոն» պատրաստ է միայն հրաժարագնի գումարի դիմաց հրաժեշտ տալ Ռամոսին: Այն կազմում է 50 միլիոն եվրո: 21-ամյա ֆուտբոլիստը փայլուն մրցաշրջան է անցկացրել բրազիլական թիմի կազմում, որի հետ հաղթել է Լիբերտադորեսի գավաթը և արժանացել «Բարսելոնայի» հետաքրքրությանը: Կատալոնացիների մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը հանդիպել էր Արթուրի ընտանիքին, հայտնել հետաքրքրության մասին, որից հետո միասին լուսանկարվել էին: Այդ լուսանկարը սկանդալային էր դարձել, որովհետև հենակտեային կիսապաշտպանը եղել է «Բարսելոնայի» մարզաշապիկով, ինչի համար բրազիլական ակումբը սպառնացել է ՖԻՖԱ-ին բողոք ներկայացնել «բլաուգրանայի» դեմ:

Այդ միջադեպից հետո «Գրեմիոն» սկսել է ակտիվորեն բանակցել «Ռեալի» հետ:

Հիշեցնենք, որ վաղը` դեկտեմբերի 16-ին իսպանական ու բրազիլական ակումբները հանդիպելու են Աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում