Մուսա Դեմբելեն մեկ միլիոն ֆունտ արժողությամբ գանձեր է գտել

Մուսա Դեմբելեն մեկ միլիոն ֆունտ արժողությամբ գանձեր է գտել

«Տոտենհեմի» կիսապաշտպան Մուսա Դեմբելեի նոր կառուցվող հյուրանոցում գանձեր են հայտնաբերվել: Գանձերը գտնվել են բելգիական Անտվերպեն քաղաքում 700 տարի առաջ կառուցված շենքի նկուղում,- հայտնում է thesun.com-ը:

Գիտնակաները գանձերի արժեքը գնահատել են 1 միլիոն ֆունտ սթերլինգ: Հյուրանոցի ավարտական աշխատանքների մեկնարկից առաջ 30-ամյա ֆուտբոլիստը հնագետներին առաջարկել է ծանոթանալ շենքի հետ: Մասնագետները հատակի տակ հայտնաբերել են նաև ճենապակե, ապակե և կերամիկա տեսակների ապրանքներ, որոնք գործածվել են 18-րդ դարում:

Նշվում է, որ թանկարժեք իրերի մի մասը տեղադրվելու են հյուրանոցի սրահներում, իսկ մյուս իրերը տեղափոխվելու են քաղաքի թանգարաններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում