Վանդա Նառա․ Իկարդիի՝ «Ռեալի» տեղափոխություն մասին չեմ կարող այո կամ ոչ ասել

Վանդա Նառա․ Իկարդիի՝ «Ռեալի» տեղափոխություն մասին չեմ կարող այո կամ ոչ ասել

«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի կինը՝ Վանդա Նառան, ով նաև ֆուտբոլիստի գործակալն է, ամուսնու՝ «Ռեալ» տեղափոխության լուրերի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

-Մաուրոյի և մեր երեխաների սրտերը պատկանում են «Ինտերին»։ Մենք ցանկանում ենք մնալ «Ինտերում», սակայն շատ բան կախված է ակումբից։ «Ռեալի» մասին ոչինչ չգիտեմ։ Չեմ կարող այո կամ ոչ ասել։ Եթե ամեն ինչ միայն Մաուրոյից կախված լիներ, նա ամբողջ կյանքում կխաղար «Ինտերում», սակայն այլ կարևոր կետեր կան,- Վանդա Նառայի խոսքը փոխանցում է «Sky Sports»-ը։

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Մադրիդի «Ռեալը» 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը փորձելու է ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում