Պիկե․ Հիանալի կլինի, եթե Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթենք «Ման․ Սիթիին»

Պիկե․ Հիանալի կլինի, եթե Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթենք «Ման․ Սիթիին»

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն գովաբանել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային և հույս է հայտնել, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում կհանդիպեն կատալոնական և մանչեսթերյան թիմերը։

-Ինձ համար Գվարդիոլան աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է։ Նրա գաղափարների, նրա նոր ֆուտբոլի շնորհիվ մենք կարողացանք շատ տիտղոսներ նվաճել։ Այն, ինչ նա անում է «Մանչեսթեր Սիթիում» այս մրցաշրջանում, կրկին հրաշալի է։ Դեռ նախորդ մրցաշրջանում մտածում էի, որ «Մանչեսթեր Սիթին» կկարողանա նվաճել բոլոր տիտղոսները, սակայն Գվարդիոլային ժամանակ էր պետք անգլիական ֆուտբոլին հարմարվելու համար։

Հիմա բոլորը տեսնում են, որ ֆուտբոլիստները հասկանում են Գվադիոլայի պահանջները։ «Սիթին» Պրեմիեր լիգայի գլխավոր ֆավորիտն է։ Հիանալի կլինի, եթե մենք կարողանանք Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթել «Մանչեսթեր Սիթիին»,- Պիկեի խոսքը փոխանցում է «The Telegraph»-ը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնան» խաղալու է «Չելսիի» հետ, իսկ «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը «Բազելն» է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում