«Յուվենտուսը» շրջանցեց «Ինտերին» (տեսանյութ)

«Յուվենտուսը» շրջանցեց «Ինտերին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Յուվենտուսն» արտագնա խաղում խոշոր հաշվով առավելության հասավ «Բոլոնյայի» նկատմամբ։ «Ռենատո Դալլա՛Արա» մարզադաշտում կայացած խաղում թուրինցիները 3 անպատասխան գոլ խփեցին․ գոլերով աչքի ընկան Միրալեմ Պյանիչը, Մարիո Մանջուկիչը և Բլեզ Մատյուիդին։

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսն» ունի 41 միավոր և մրցաշարային աղյուսակում շրջանցել է «Ինտերին» (40 միավոր)․ թուրինյան թիմն այժմ երկրորդ տեղում է և մեկ միավորով է զիջում առաջատար «Նապոլիին»։ «Բոլոնյան» մնաց 21 միավորով՝ 12-րդ տեղում։

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Բոլոնյա» – «Յուվենտուս»՝ 0։3
Գոլերը՝ Պյանիչ 27՛, Մանջուկիչ 36՛, Մատյուիդի 64՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում