«Լիվերպուլը» ջախջախեց «Բորնմուտին» (տեսանյութ)

«Լիվերպուլը» ջախջախեց «Բորնմուտին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլն» արտագնա հանդիպում անցկացրեց «Բորնմուտի» հետ և 4։0 հաշվով հաղթանակ տոնեց։ Յուրգեն Կլոպի սաներից մեկական գոլ խփեցին Ֆիլիպե Կոուտինյոն, Դեյան Լովրենը, Մոհամեդ Սալահը և Ռոբերտո Ֆիրմինյոն։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլն» ունի 34 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ «Բորնմուտը» մնաց 16 միավորով՝ 16-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր

«Բորնմուտ» – «Լիվերպուլ»՝ 0։4
Գոլերը՝ Կոուտինյո 20՛, Լովրեն 26՛, Սալահ 44՛, Ֆիրմինյո 66՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում