Նավասը` ԿՈՆԿԱԿԱՖ-ի լավագույն ֆուտբոլիստ

Նավասը` ԿՈՆԿԱԿԱՖ-ի լավագույն ֆուտբոլիստ

Կոստա Ռիկայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը ճանաչվել է 2017 թվականի ԿՈՆԿԱԿԱՖ-ի (Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների կոնֆեդերացիա) լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին հայտնում է կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

31-ամյա ֆուտբոլիստը երկրորդ անգամ է ստանում այդ մրցանակը:

2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի հաշվարկում երկրորդ տեղը զբաղեցրել է Իրվինգ Լոսանոն (Մեքսիկա, «ՊՍՎ Էյնդհովեն»), իսկ երրորդն Անդրե Բլեյքն է (Ճամայկա, «Ֆիլադելֆիա»):

Այս տարվա ընթացքում Նավասն իր երկրի թիմին օգնել է նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր: Ակումբային ֆուտբոլում Կեյլորը 5 տիտղոս է նվաճել: Նա «Ռեալի» հետ դարձել է Իսպանիայի չեմպիոն ու սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի չեմպիոն ու Աշխարհի ակումբային առաջնության գավաթակիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում