«Football Italia». Մխիթարյանն ընդունել է «Ինտերի» առաջարկը

«Football Italia». Մխիթարյանն ընդունել է «Ինտերի» առաջարկը

Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն:

«Football Italia»-ն տեղեկացնում է, որ 28-ամյա ֆուտբոլիստն արդեն ընդունել է «ներաձուրիին» միանալու առաջարկը: Իտալական ակումբը Հենրիխի գործակալ Մինո Ռայոլայի հետ ներկայումս քննարկում են համաձայնագրի այլ կետեր:

Հարցականի տակ է միայն տրանսֆերի տեսակը: Մխիթարյանը Միլան կմեկնի վարձավճարով կամ որպես լիարժեք խաղացող: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, ըստ որի հայ ֆուտբոլիստին կարող են փոխանակել «Ինտերի» կիսապաշտպան Ժոաու Մարիուի հետ:

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստակամություն է հայտնել լավ առաջարկի դեպքում վաճառել իր կիսապաշտպանի տրանսֆերը:

Հիշեցնենք, որ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ կոնֆլիկտի պատճառով Հենրիխը բաց է թողել անգլիական թիմի վերջին 8 խաղերից 7-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում