Սեփական Ֆերգյուսոնը. «Մանչեսթեր Սիթին» երկարաժամկետ ծրագրեր ունի

Սեփական Ֆերգյուսոնը. «Մանչեսթեր Սիթին» երկարաժամկետ ծրագրեր ունի

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր է առաջարկելու թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային: Այդ մասին տեղեկանում ենք «The Telegraph»-ից:

Կատալոնացու գործող համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2019 թվականի ամառը: Նա տարեկան վաստակում է 20 միլիոն ֆունտ: «Քաղաքայինները» մտադիր էին համաձայնագիրը երկարաձգել մինչև 2020 թվականը, սակայն թիմի ցուցադրած խաղն ու գրանցած արդյունքները նրանց դրդել են ավելի հեռակա ծրագրեր մշակել: Որոշվել է 46-ամյա մասնագետին երկարաժամկետ պայմանագիր առաջարկել:

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը հույս ունի, որ Գվարդիոլան մոտ 10 տարի կմնա ակումբում և հաղթական դինաստիա կստեղծի, ինչը «Մանչեսթեր Յունայթեդում» արել էր սըր Ալեքս Ֆերգյուսոնը: Վերջինս «կարմիր սատանաներին» գլխավորել է 27 տարի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում