Կոնտե. Չի կարելի թույլ տալ, որ «Մանչեսթեր Սիթին» ձեռք բերի Վան Դեյկին

Կոնտե. Չի կարելի թույլ տալ, որ «Մանչեսթեր Սիթին» ձեռք բերի Վան Դեյկին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խիստ անհանգստացած է: Իտալացին կարծում է, որ ևս մեկ սուպերտրանսֆեր կատարելու դեպքում «Մանչեսթեր Սիթիի» հետ մրցակցելը գրեթե անհնարին կդառնա: 48-ամյա մասնագետը նման կարծիք է հայտնել, երբ նրան հարցրել են «Սաութհեմփթոնի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկի` «քաղաքայիններին» միանալու հեռանկարի մասին:

«Յուրաքանչյուր ակումբ պետք է այս հանգամանքին մեծ ուշադրություն դարձնի: Բոլորիս համար խիստ դժվար կլինի պայքարել չեմպիոնության համար, եթե «Մանչեսթեր Սիթիի» նման ակումբը ձեռք բերի լավագույն ֆուտբոլիստներին: Դա վերաբերվում է ոչ միայն Անգլիային, այլև Եվրոպային»,- Կոնտեի խոսքն է մեջբերում goal.com-ը:

Ավեի վաղ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձելու են նոր պաշտպաններ ձեռք բերել, որովհետև Բենժամեն Մենդին վաղուց ու երկար ժամանակով շարքից դուրս է մնացել, իսկ մանչեսթերյան դերբիի ժամանակ հերթական լուրջ վնասվածքն է ստացել Վենսան Կոմպանին:

ԱՊԼ-ի առաջատարը Վան Դեյկից զատ դիտարկում է նաև «Ռեալ Սոսյեդադի» պաշտպան Ինիգո Մարտինեսի թեկնածությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում