«Mirror». «Մանչեսթեր Յունայթեդը» ռեկորդային առաջարկ կկատարի «Յուվենտուսին»

«Mirror». «Մանչեսթեր Յունայթեդը» ռեկորդային առաջարկ կկատարի «Յուվենտուսին»

«Յուվենտուսի» ձախ պաշտպան Ալքես Սանդրոն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում»:

Անգլիական ակումբը առաջիկա տրանսֆերային պատուհանի համար 90 միլիոն եվրո է հատկացրել, իսկ բրազիլացուն ձեռք բերելը նրանց գլխավոր նպատակներից է: «Mirror»-ը վստահեցնում է, որ «կարմիր սատանաների» ղեկավարությունը որոշել է 68 միլիոն եվրո առաջարկել Սանդրոյի համար, բայց դեռ չի սկսել բանակցել թուրինցիների հետ:

Եթե գործարքը կայանա, այն կդառնա երբևէ պաշտպանի համար վճարված խոշորագույն գումարը: Ներկայիս ռեկորդն արձանագրվել է ամռանը, երբ «Մանչեսթեր Սիթին» 57 միլիոն եվրո է վճարել «Մոնակոյի» ձախ պաշտպան Բենժամեն Մենդիի համար:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սանդրոն երջանիկ չէ Թուրինում և ցանկանում է փոխել թիմը: Ամռանը «Չելսին» 26-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու 4 փորձ է կատարել, սակայն ամեն անգամ մերժում է ստացել:

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է 17 խաղի, որոնցում մեկ գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում